Երևան

Աջափնյակում առանց հողօգտագործման իրավունքի ապօրինի շինություններ են քանդվել

Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի  Տիչինայի փողոցի մի քանի հասցեներում  քանդվում Է առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների մի քանի շինություն:

Մայրաքաղաքի սեփականություն հանդիսացող տարածքներում վերջին ամիսներին ապօրինաբար կառուցվել են բետոնե հիմքով և քարե շարվածքով շինություններ:

Կառուցապատողներից երկուսն անհայտ են, իսկ մյուսները պարբերաբար զգուշացումներից հետո այդպես էլ չեն դադարեցրել շինարարությունը, որոնք սկսվել են առանց անվտանգության կանոնները պահպանելու: 

Երևանում ապօրինի շինություններ, զավթած տարածքներ չեն լինելու. սա կարևոր սկզբունք է, որով էլ առաջնորդվում է քաղաքապետարանը: