Երևան

«Ծրագիրը վատ չի գնում». քաղաքապետը՝ այգիները համայնքին վերադարձնելու մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«2022 թվականից խոշոր այգիներում՝ Օղակաձևում, Մերգելյանում և այլն մսի հին պասաժներ, տարբեր սրճարաններ որ քանդում էինք, բա ի՞նչ էինք անում, որ չէինք վերադարձնում»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ առաջարկելով համեմատել, թե նախորդ տարիներին նման քանի՞ ծրագիր է իրականացվել, քանի՞ այգի է վերադարձվել համայնքին, քանի՞ այգի է վերանորոգվել։

Ըստ նրա, աշխատանքները սկսել են այնտեղից, որ համարել են կարևոր ու առաջնային. «Ու ինձ թվում է՝ այդ ծրագիրը վատ չի գնում»։