Երևան

«Փորձել եմ չմտնել կուլիսային, ներթիմային ինտրիգների մեջ». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Փորձել եմ չմտնել կուլիսային, ներթիմային ինտրիգների մեջ». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե քաղաքական գործունեության ընթացքում փորձել է չմտնել կուլիսային, ներթիմային ինտրիգների մեջ, անգամ՝ չարձագանքել դրանց։ «Ես փորձել եմ հավատարիմ մնալ այն սկզբունքներին, որ մենք ի սկզբանե որդեգրել ենք, և ես հավատարիմ եմ մնացել այդ սկզբունքներին»,- ասել է նա։

Ավինյանի խոսքով, ներկուսակցական ինտրիգները, եթե դրանք կան, հաջողություն չեն ունենա։

Քաղաքապետն անդրադարձել է նաև առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հետ հարաբերություններին՝ նշելով. «Արմեն Փամբուխչյանին ինքս իմ չափ վստահում եմ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական