Երևան

Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մեր բակերի բարեկարգմանը. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք։ Այս նպատակով մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մեր բակերի բարեկարգմանը։

Բարեկարգ բակերը ոչ միայն գեղեցկացնում են մեր քաղաքը, այլև ապահովում են մեր երեխաների համար անվտանգ խաղադաշտեր, տարեցների համար հանգստի գոտիներ և կանաչ տարածքներ։

Յուրաքանչյուր բարեկարգ բակ մի նոր քայլ է դեպի մեր ընդհանուր նպատակը՝ Երևանը դարձնելու ավելի գեղեցիկ, կանաչ ու մարդկանց համար քաղաք»: