Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի քաղաքաշինական աշխատանքներին, մասնավորապես, շինարարության հետևանքով օդում փոշու մակարդակին։
«Չորրորդ ռիսկայնության շատ ավելի շատ շինարարություններ ունենք քաղաքում, և այդ շինարարությունն իրականացնողները սխալվում են, որ այստեղ միայն տուգանքի խնդիրն է։ Իրենք շատ ավելի շատ ու խորը խնդիրներ են ունենալու, եթե պատշաճ կահավորում չիրականացնեն։ Եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել ու բարձրաձայնել՝ շինարարություն իրականացնողներին եթե թվում է՝ միայն տուգանքի հարցն է, այն կվճարեն ու խնդիր չի լինի, չարաչար սխալվում են, իրապես, չարաշար սխալվում են»,- ասել է նա։