Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել մայրաքաղաքի տրանսպորտի վիճակին։ Նշվել է, որ նոր գազելները շարժիչի և էլեկտրական խնդիրներ ունեն, ինչի հետևանքով դրանք կանգնած են։ Զեկուցվել է, որ ժամանակին նոր գազելների 40-50 տոկոսն էր կանգնած, հիմա ցուցանիշը նվազել է՝ հասնելով 30-ի։
«Զբաղվեք, որովհետև այն ժամանակ այդ մեքենաների երևի 40-50 տոկոսն էր կանգնած, հիմա 30 տոկոսը, որ էլի խնդիր է»,- ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։