Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի այգիների խնդրին, որոնք վարձակալների անգործության պատճառով չեն խնամվում։
«Այգիները, որոնք անմխիթար վիճակում են, որոնք չեն խնամվում, կոչ եմ անում բոլոր վարձակալներին՝ իրենց կամքով գալ, լուծել պայմանագրերը, որովհետև վաղ, թե ուշ դա տեղի ունենալու, և մենք մեր առաջ դրված խնդիրը լուծելու ենք, ուղղակի շատ ավելի ցավոտ, երկար և այդ այգիները երկար ժամանակ չխնամված պահելով»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե խոսքը գնում է հանրային շահի մասին, չի կարող այլ հակառակ հիմնավորում լինել։