Երևան

Տիգրան Ավինյանը ասուլիսով հանդես կգա

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա ասուլիսով: Այս մասին հայտնում է քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Հարգելի՛ գործընկերներ, հուլիսի 24-ին՝ ժամը 14:30, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա ասուլիսով:

Ձեր մասնակցությունն ասուլիսին անհրաժեշտ է հաստատել էլեկտրոնային փոստի՝ hayk.kostanyan@yerevan.am հասցեով (նշելով լրատվամիջոցի անվանումը, լրագրողի, ինչպես նաև օպերատորի տվյալները)՝ մինչև հուլիսի 23-ը, ժամը՝ 22:00-ն: Խնդրում եմ հստակ պահպանել վերը նշված ժամկետը»,- ասվում է Հայկ Կոստանյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։