Երևան

«Պետք է մի քիչ տեմպ տալ և ճկուն գտնվել այս հարցերում». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարները  2024 թ. բակային տարածքներում նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի մասին հաշվետվություն ներկայացրեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Կենտրոն վարչական շրջանում իրականացվում են բակերի բարեկարգման հետ կապված նախագծային աշխատանքներ։ Թվով 4 նախագիծ լիովին վերանայվել է ու համապատասխանեցվել է միջազգային ստանդարտներին։ Անցած շաբաթ արդեն 16-ը ձևափոխվել են և կդրվեն գնման մրցույթի, որպեսզի մեկնարկեն նաև շինարարական աշխատանքները։

Արաբկիր վարչական շրջանում թվով 9 բակային տարածքներ բարեկարգման փուլում են, որոնցից 2-ն արդեն ավարտվում են։ 13 բակերի բարեկարգման նախագծեր պատրաստ են, որոնցից 4-ը ստացել է շինթույլտվություն, 9-ը՝ փորձաքննություն է անցել։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 6 բակային տարածքներում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ, որոնք ավարտական փուլում են։ Մեկնարկել է  2 ֆուտբոլի դաշտի շինարարություն։

Շենգավիթ վարչական շրջանում 2024թ. նախատեսված է իրականացնել 18 բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ։ 17-ում՝ աշխատանքներն ավարտված են,  1-ում՝ աշխատանքները շարունակվում են, և ևս 1-ը՝ պայմանագրի կնքման փուլում է։

Նոր Նորք վարչական շրջանում ընթացիկ տարվա համար նախատեսված է թվով 9 բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ. մրցույթները կայացել են և մեկնարկել են բարեկարգման աշխատանքները։ Եվս 10-ը բակային տարածքներում կիրականացվեն ընթացիք վերանորոգման աշխատանքներ։

Էրեբունի վարչական շրջանում նախատեսված է 17 բակերի հիմնանորոգում և վերանորոգում։ 4-ում՝ աշխատանքները սկսված են, 7-ը գտնվում են պայմանագրի կնքման փուլում, իսկ 5-ը՝ նախագծման փուլում։ Աշխատանքները կավարտվեն մինչև հոկտեմբերի 1-ը։

Աջափնյակ վարչական շրջանում այս տարի նախատեսվել է իրականացնել 8 բակային տարածքի հիմնանորոգման աշխատանքներ, որից 5-ում ներկա պահին աշխատանքներ են ընթանում, 1-ում աշխատանքները կմեկնարկեն այս շաբաթ, իսկ 2-ը գտնվում են մրցույթային փուլում։

Ավան վարչական շրջանում  նախաատեսված 9 բակային տարածքների հիմնանորոգման նախագծերից 4-ի աշխատանքները մեկնարկել են, 1-ի աշխատանքները 90%-ով կատարվել են, 3-ը՝ 75%-ով, մյուս 4 բակերից 2-ի վերակառուցման նախագծերը այս շաբաթ կուղարկվի գնումների վարչություն։ Թվով 5 բակային փոքր տարածքների վարակառուցման աշխատանքները իրականացվել են 90%-ով։

Դավթաշեն վարչական շրջանում 2024 թ. ծրագրերով նախատեսված էր բակային բարեկարգման 9-ը նախագիծ և շների համար՝ 1 այգի։ Շների համար նախատեսված այգու նախագիծը գնման փուլում է։ Այս պահին իրականացվում է 4-րդ թաղամասի 3 շենքերի միացյալ բակերի շինաշխատանքները, որի 70%-ը կատարված է։ Բակային բարեկարգման 3 նախագիծ գտնվում է գնման փուլում, ևս 6-ն՝ ավարտել է փորձաքննությունը։ 2024 թ. նախատեսված էր 11 բակերի առանձին խաղահրապարակների ռետինե գորգերի շինարարական աշխատանքները։ 8-ը խաղաղահրապարակներկ ռետինապատման աշխատանքներն ավարտված են։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի  բակային տարածքներում կատարվում են շինարարական աշխատանքներ, որոնք պետք է ավարտվեն սեպտեմբերի 1-ին։ 3 ֆուտբոլի դաշտերից 1-ի աշխատանքներն ավարտվել է, մյուս երկուսի ավարտվման ժամկետը մինչև օգոստոսի 15-ն է։ Ավարտված է նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը. պատրաստի 20 նախագիծ կարող է դրվել մրցույցի։

Նորք Մարաշ վարչական շրջանում 2024 թ. նախատեսվել է 3 բակային տարածքում բարեկարգման աշխատանքներ, որից 2-ում ավարտված են աշխատանքները, մյուսում՝  օրեր առաջ են մեկնարկել աշխատանքները։

Նուբարաշեն վարչական շրջանի 6 -րդ փողոցում 1 բակային տարածքի աշխատանքներն ավարտված են։ 9-րդ փողոցի կենտրոնական զբոսայգու բարեկարգման աշխատանքները կատարված են 70%-ով։ Թվով 2 բակային տարածք բարելարգվել է մասնակի, 4 բակային տարածքի բարեկարգման աշխատանքները կմեկնարկեն 10 օրից։

Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով Կենտրոն վարչական շրջանում կատարվող աշխատանքներին նշեց, որ պետք է տեմպ տալ և ճկուն լինել այս հարցերում։

Մանրամասները՝ տեսանյութում