Երևան

«Պետք է վստահ լինենք, որ փոքր տնկիները առողջ են». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվել է ջերմոցատնկարանային վարչության ընդլայնման գործընթացը։ Արմեն Բեգոյանի խոսքով, ընդլայնման ծրագիրը մասամբ դադարեցվել էր նաև եղանակային պայմանների պատճառով. «Անցած ամսվա 15-ից լրացուցիչ ուժեր ենք ներգրավվել՝ վերականգնելու բաց թողնված ժամանակահատվածը»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքելով ծրագրին, նշել է, որ հիմա տասնյակ անգամներ պակաս գնով են գնում տնկիները. «Եթե ինչ-որ փուլում լաբորատոր կարողությունները ինքներս զարգացնենք, ուրախ կլինեմ։ Բայց կարծում եմ՝ մենք նվազագույնն այս մակարդակում պետք է վստահ լինենք, որ փոքր տնկիները առողջ են, համապատասխանում են սպասելիքներին»։ Ըստ նրա. «Ապագայում մենք պետք է վստահ լինենք, որ շատ տնային պայմաններում չենք ստանում վերջնարդյունքը, որովհետև այդ տնկիները պետք է դեռ տնկվեն, ու պետք է վստահ լինենք թե առողջության, թե տեսքի և մյուս բոլոր առումներով»