Երևան

«Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով». Արեյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով». հայտնել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Նա տեղեկացրել է, որ իրականացվել են գույքագրման աշխատանքներ. «Բակային տարածքներում տարբեր տարիների ընթացքում հեղեղատար համակարգը ենթարկվել է ֆիզիկական միջամտության և գործում է գրեթե 40 տոկոսով։ Բազմաբնակարան շենքերը սպասարկող բակային տարածքներում այդ հեղեղատար համակարգը մեծամասամբ գրեթե չի գործում»,- ասել է նա։

Ըստ Արեյանի, մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների 29 հասցեներում բացակայում է հեղեղատար համակարգը և կա դրա կառուցման աշխատանքների անհրաժեշտությունը։

Կամո Արեյանի խոսքով, ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում կառուցվել է մոտ 28 կմ հեղեղատար. «Այս հեղեղատար համակարգը ներկայացրել ենք, որ հանձնվի «Վեոլիա Ջուր»  ընկերւթյանը, բայց գործընթացը դանդաղում է»։ Արեյանն ասաց, որ ընկերությունը պետք է ուժեղացնի սպասարկումը, բայց լավ չի սպասարկում։