Երևան

Երևանի 47 փողոց՝ լեդ լուսավորությամբ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ փոխվում և արդիականացվում է Երևանի 47 փողոցի լուսավորություն։ Մի շարք հասցեներում աշխատանքներն արդեն ավարտված են, իսկ փողոցները լուսավորված են ավելի քան 6400 լեդ լուսատուներով, որոնք փոխարինել են նախկին նատրիումային լամպերին: Նոր լուսատուներն ապահովում են մինչև 70% էներգախնայողություն։

Արտաքին լուսավորության համակարգի բարելավման ծրագիրը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է  ՄԱԶԾ աջակցությամբ:  

Մանրամասները՝ տեսանյութում: