Տնտեսվարողներն ապրանքը ցուցադրելու համար հաճախ այն դնում են խանութի դիմաց՝ անանցանելի դարձնելով մայթերը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Բացօթյա ապօրինի առևտուրը քաղաքում վերացնելու համար Երևանի քաղաքապետարանն ամենօրյա ստուգայցերը շարունակում է:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, բազմաթիվ զգուշացումներից հետո, տնտեսվարողները տուգանվել են, ապրանքը՝ առգրավվել: