Երևան

Քարտեզագրվել ու անձնագիր է ստացել շուրջ 50 000 ծառ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվում է կանաչ տարածքների ամբողջական քարտեզագրում, ստեղծվել է տեղեկատվական շտեմարան՝ GIS հիմքով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Նշվում է, որ կանաչ տարածքների մեջ առանձին արտացոլված է բուսականությունը: Մինչ այժմ ավելի քան 50 հազար ծառ է քարտեզագրվել ու անձնագիր ստացել: