Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Տրանսպորտային միջոցների երթևեկությանը չխոչընդոտելու նպատակով ասֆալտապատումն արվում է գիշերային ժամերին՝ 23:00-ից մինչև 07:00-ն: