Երևան

Երթևեկության փոփոխություն՝ Կոմիտասի պողոտայում

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու համար հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտայում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։  

Մասնավորապես՝ Գրիբոյեդովի փողոցից հետադարձի համար կառանձնացվի երթևեկելի գոտի, ինչպես նաև Ն. Տիգրանյան փողոցից դեպի Վահագն Դավթյանի անվան այգի երթևեկությունը կկազմակերպվի առանձին գոտիով: 

Նշված ճանապարհահատվածը կգծանշվի, կտեղադրվեն ճանապարհային նշաններ: