Երևան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը նախազգուշացնում է Արաբկիրի բնակիչներին

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են. «Հուլիսի 11-ին՝ ժամը 23։00-04։00, Արաբկիր վարչական շրջանում՝ Սունդուկյան, Բաբայան,Ադոնց փողոցներում, Ազատության պողոտայում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա քիմիական պայքար)։

Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»։