Երևան

Միասնիկյան փողոցը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի կփակվի

Ճանապարհի միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մյասնիկյան պ. – Հերացի փ. հատումից մինչև Մյասնիկյան պ. - Աճառյան փ. հատում ճանապարհահատվածը, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ:

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Դեպի Նոր Նորք վարչական շրջան առաջարկվում է տրանսպորտային միջոցներին երթևեկել Արմենակյան կամ Բաբաջանյան փողոցներով: