Երևան

«Որևէ միջնորդական ծառայություն այս գործընթացում չկա և չի կարող լինել». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Բոլորդ տեղյալ եք, որ տասնամյակներ շարունակ, առանց համապատասխան թույլտվությունների և օրենսդրական պահանջների, կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնք մինչ օրս մեծ խնդիր են և դրանք տիրապետողների, և Երևանի քաղաքապետարանի համար». այս մասին այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ներկայումս քաղաքապետարանի կողմից մեծ ծավալով ուսումնասիրվում և կայացվում են որոշումներ դրանց օրինականացման համար, ովքեր մինչև 2021թ․ հունվարի 1-ն են գրանցվել։

«Եվ սա չի նշանակում, որ բոլորն օրինականացվում են։ Սա նշանակում է, որ այս շրջանում օրինականացվողների ծավալը էականորեն մեծ է լինելու։ Եվ հատուկ ուզում եմ շեշտել՝ որևէ տեսակի միջնորդական ծառայություններ այս գործընթացում չկան և չեն կարող լինել»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում