Երևան

Երևանում հավաքովի կունստրուկցիաներով մարզադաշտ կկառուցվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում հազար հանդիսատեսի համար հավաքովի կունստրուկցիաներով մարզադաշտ կկառուցվի, որը կլինի միջազգային չափանիշներին համապատասխան։

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին հավաքովի կունստրուկցիաներով մարզադաշտի ձեռքբերման, ինչպես նաև նոր մարզադաշտի կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։

«Մարզադաշտը նպատակահարմար է կառուցել «սեննդվիչ պանելներով», որը կունենա 1000 և ավելի հանդիսատեսի համար նախատեսված տրիբունա և միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտ, որը թույլ կտա անցկացնել տարբեր մարզաձևերի մարզումներ և խոշոր միջազգային մրցաշարեր»։

Մանրամասները՝ տեսանյութում