Երևան

«Կենդանիների խնամքի կենտրոն»ից վերջին 5 ամիսներին 76 շուն է խնամակալ ունեցել

Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ից վերջին 5 ամիսներին 76 շուն է խնամակալ ունեցել: Այս գործում կենտրոնին օգնում են նաև կամավորները, ովքեր ևս կենդանիների համար ընտանիքներ են փնտրում:

Նշված կենդանիների գերակշռող մասը որոշակի ցեղատեսակի չի պատկանել: 

Համայնքային դպրոցներում կազմակերպվում են կրթական արշավներ և, սրանով պայմանավորված, անտուն կենդանիներին խնամակալության վերցնելու ցանկությունը մեծ է երեխաների շրջանում:

Նախորդ տարի կենտրոնում եղած 100-ից ավելի կենդանի է տեր գտել, բայց այս տարի այդ թիվը կգերազանցվի: