Երևան

«Բեբուկ» շարժական թատրոնն ամփոփեց երևանյան շրջագայությունը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տելեգրամի իր ալիքում տեղեկացրել է. ««Հեքիաթն անիվների վրա» նախագիծը երևանյան 60 հասցեներում՝ բակերում ու այգիներում, շուրջ 12000 փոքրիկների հնարավորություն տվեց ինտերակտիվ ներկայացումների միջոցով տեսնել սիրված հեքիաթների հերոսներին ու լսել հեքիաթի ընթերցումներ:

«Բեբուկ» շարժական թատրոնն ամփոփեց իր երևանյան շրջագայությունը: Վերջին հեքիաթի ընթերցումը Թումանյանի այգում էր»: