Երևան

Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով խստացվել են մոտեցումները

Կենտրոնում փուլ առ փուլ ստեղծում ենք պայմաններ երևանցիների առօրյան բարելավելու և երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը պահպանելու համար, հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով խստացվել են մոտեցումները:

Երևանի ավագանու կողմից սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող արտաքին գովազդի վահանակները հեռացվում են. անցած կես տարում շուրջ 1350 արտաքին գովազդ է համապատասխանեցվել նոր չափորոշիչներին, մեկ տարում էլ՝ ապամոնտաժվել ինքնակամ տեղադրված շուրջ 14․500-ը»,- գրել է քաղաքապետը: