Երևան

«Անթույլատրելի է խողովակը թողնել գետի հոսող ջրի մեջ». Կամո Արեյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց, որ Արզնի-2 ջրատարի՝ Հրազդան կիրճի հատվածում կրկնվել է վթարը։

Ըստ նրա՝ «Վեոլիա ջուրը», բարեբախտաբար, ճիշտ ժամանակին կարողացել է փականն անջատել, որպեսզի ջրի վարակի դեպք չգրանցվեր Արաբկիրում։

Արեյանը նշեց, որ ձեռնարկվել են համապատասխան աշխատանքներ, և հաջորդ օրը՝ ժ․23։00, միացվել է ջրամատակարարումը։

«Գետի հունի մաքրման աշխատանքները մեկնարկել են։ Եթե այդ աշխատանքները չարվեն, ոչ մի երաշխիք չկա, և պարբերաբար կարող են նման վթարներ լինել։ Անթույլատրելի է խողովակը թողնել գետի հոսող ջրի մեջ»։

Մանրամասները տեսանյութում