«Մետրոյի կառուցումը տարիներ տևող գործընթաց է․ նախնական գնահատմամբ՝ մինչև 2032թ.։ Սա այն ժամանակացույցն է, որտեղ հաշվի են առնվել բոլոր հնարավոր ռիսկերն ու ընթացիկ շեղումները։ Բայց մենք 2024-2025թթ․ համար ունենք դետալացված աշխատանքային ժամանակացույց որով փորձում ենք առաջ ընթանալ». այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը։
Տիգրան Ավինյանն, արձագանքելով, ասաց, որ իր համար տարակուսելի է փորձաքննությունների՝ այսքան երկար տևող պրոցեսը․ «Ուզում եմ հասկանալ՝ փորձաքննության արդյունքում նախագծի պոտենցիալ վերանայում լինելու՞ է, թե՞ ոչ»։
Քաղաքապետն ասաց՝ մետրոյի Աջափնյակ կայարանը կառուցվելու է. «Չի կարելի բյուրոկրատական ընթացքին թողնել, որովհետև այդպես դանդա՜ղ իր մահով կմահանա»։
Մանրամասները՝ տեսանյութում