Երևան

«Հուշարձան-շենքերի նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն է». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել հուշարձան-շենքերի պահպանման գործընթացին։ Քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍՆ-ի հետ աշխատանքներ են տարվում՝ հստակեցնելու շենքերի ցանկը, որոնց սեփականատերերը կամ նրանց գտնվելու վայրը հայտնի չէ․ «Փորձում ենք պարզել՝ ովքեր են սեփականատերերը, որտեղ են գտնվում»,- ասել է նա՝ հավելելով, որ խոսքը մոտ 50 շենքի մասին է։ 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է՝ նշելով. «Հուշարձան-շենքերի նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն է»:

Նրա խոսքով՝ օրենքի նոր նախագծով շատ չոր, կոշտ մեթոդներ են ենթադրվում հուշարձան-շենքերի պահպանման կանոնների խախտման դեպքում: