Նոր փողոցներում վճարովի ավտոկայանատեղիների կահավորման աշխատանքները սկսվել և շարունակվում են. այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանն ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը․
«Հունիսի 17-ին կահավորումն ավարտվել է Զաքյան փողոցում, հունիսի 21-ին՝ Պուշկին փողոցի Աբովյան-Նալբանդյան հատվածում։ Նշված հատվածներն արդեն գործում են որպես վճարովի կայանատեղի։ Այս ամիս պլանավորվում է իրականացնել կահավորման աշխատանքներ Կողբացի փողոցի Թումանյան-Պուշկին հատվածում, Պուշկին փողոցի Մաշտոց-Կողբացի հատվածում, Տերյան փողոցի Պուշկին-Հին երևանցու հատվածում, Տերյան փողոցի Հին երևանցի-Թումանյան հատվածում». ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում