Երևան

Էրեբունի. անհարմար բակերը կմաքրվեն ու կհանձնվեն բնակիչներին

Էրեբունիում ընթացիկ տարում մեկ տասնյակից ավելի բակեր կդառնան բարեկարգ ու հարմարավետ:

Նախագծերը կյանքի կոչելու համար 2024թ. ընդհանուր առմամբ ավելի քան 260 ավտոտնակներով ու ցանկապատված տարածքներով փակված անհարմար բակերը կմաքրվեն ու կհանձնվեն բնակիչների տնօրինմանը:

«Մենք շարունակում ենք ստեղծել հարմարավետ և բարեկարգ պայմաններ ու միջավայր երևանցիների համար»,- հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: