Շենգավիթ վարչական շրջանում շարունակվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդային միջոցների ապամոնտաժման աշխատանքները։
Այս մասին տեղեկանում ենք վարչական շրջանի «Ֆեյսբուքի» էջում արված հրապարակումից, որին կից հրապարակվել են նաև իրականացված աշխատանքների լուսանկարները։