Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը ավագանու հերթական նիստին Երևանում ընթացող փոսալցման աշխատանքների հետ կապված հարց է բարձրացրել և դժգոհություն հայտնել․
«Պարոն Զարոկյան, քանի որ Դուք մատնանշում եք, որ չեք հասկանում, ես կփորձեմ բացատրել»,- քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքել է ավագանու անդամին՝ մանրամասնորեն ներկայացնելով փոսալցման և միջին նորոգման աշխատանքների տարբերությունը։
«Փոսալցման աշխատանքներն՝ այն տրամաբանությամբ, որ արվում են, իրականացվում են այն փողոցներում, որտեղ միջին նորոգման աշխատանքներ նախատեսված չեն։ Ձեր մատնանշած խնդիրները վերաբերվում են այն փողոցներին, որտեղ մեր պլանով պետք է իրականացվեն միջին նորոգման աշխատանքներ»,- ասել է քաղաքապետը՝ նշելով, որ հիմնական խնդիրը եղել է այն, որ եղանակի պատճառով պարբերաբար աշխատանքները հետաձգվել են։