Երևան

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում գործադուլից հետո տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը Երևանի ավագանու նիստում հետաքրքրվեց, թե ինչ փուլում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների կողմից մայիսին կազմակերպված գործադուլի հարցը։

«Ի վերջո, այդ գործը ի՞նչ փուլում է, արդյո՞ք իրավապահները զբաղվում են այդ հարցով»,- ասել է նա։

Ըստ քաղաքապետի՝ գործը կներկայացվի այն ժամկետներում, որում պարտավոր են ներկայացնել․

««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում տեղի ունեցած գործադուլից հետո աշխատակազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ։ Բոլոր այն խնդիրների, որոնք բարձրաձայնվել են երկու կողմերից էլ, հիմնական լուծման բանալին գտնվում է նոր համակարգի ներդրման մեջ»,- ընդգծել է քաղաքապետը՝ շեշտելով, որ նոր համակարգով կանխիկի շրջանառությունը դուրս է գալու։