Երևան

«Փակ շուկայի գետնանցումում բացվել են տասնամյակներով չլուծված ենթակառուցվածքային խնդիրները». քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում անդրադարձել է փակ շուկայի գետնանցմանը․

«Փակ շուկայի գետնանցումն այն դեպքերից է, երբ աշխատանք անելիս սկսել են բացվել տասնամյակներով չլուծված ենթակառուցվածքային խնդիրները: Ինչ-որ մի հատված բարեկարգվում է, հետո սկսվում են հարակից կոյուղու, հարակից անձրևատար համակարգի խնդիրները, այսինքն, այն բոլոր ենթակառուցվածքների, որ տարիներով մաշվել են ու չեն հիմնանորոգվել, ուղիղ կապ չունեն գետնանցման հետ, բայց իրենց մաշվածությունից տուժում է ամբողջ հատվածը»,- ասել է նա։