Մեկնարկել է Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 5-րդ նիստը։ Մասնակցում է ավագանու 45 անդամ։
Նիստի օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից զեկուցվող է 2-ը։ Ընդդիմադիր ֆրակցիաների ներկայացուցիչները հայտարարեցին, որ նախկինի պես պնդում են զեկուցվող դարձնել բոլոր հարցերը։
Քվեարկության արդյունքում մերժվեց ընդդիմության առաջարկը։ Սակայն քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին առաջարկեց ընդդիմադիրների հետ մեխանիզմ մտածել հետաքրքրություն ներկայացնող հարցերը զեկուցվող դարձնելու համար։
«Առաջարկում եմ գործընկերների հետ մտածել որոշակի մեխանիզմ, որ այս առաջարկները ոչ թե այստեղ, այլ նախօրոք քննարկենք։ Մենք որևէ խնդիր չունենք»,- հայտարարեց Տիգրան Ավինյանը։
Ավագանու նիստի օրակարգը հաստատվեց 37 կողմ, 17 ձեռնպահ ձայներով։