Երևան

Միասնական տոմսային համակարգն ուժի մեջ կմտնի 2025թ. հունվարի 1-ից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում անդրադարձել է միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետի հետաձգմանը։

Նրա խոսքով՝ հետաձգումը կապված է իրենց խոստման հետ՝ 171 նոր ավտոբուսի ու նոր տրոլեյբուսի գիծ մտնելուց հետո միայն համակարգը կմտնի ուժի մեջ. «Վստահեցնում եմ՝ բոլոր հնարավոր խոռոչները, որ առկա էին կառույցում, նոր համակարգը կչեզոքացնի, հաշվի առնելով այն, որ կանխիկի դրամաշրջանառություն այլևս չի լինելու»։

Ավելի ուշ, Գրիգոր Երիցյանի հարցին ի պատասխան, Տիգրան Ավինյանը նշեց, որ շարժակազմերը պլանավորվում է ստանալ հոկտեմբերին. «Ձևակերպումներն իրականացնելու, գծեր մտցնելու և որոշակի տեխնիկական լուծումներ ապահովելու համար է առաջարկվել ժամկետը տեղափոխել հունվարի 1-ը»։

Ըստ նրա, հնարավոր էր ավելի շուտ, սակայն ցանկանում են, որ համակարգը լինի ամբողջական ու անթերի։