Երևանում փոսալցման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության հետ նոր պայմանագիր կկնքվի. այս մասին հայտարարվել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է. «Տեխհսկողը սև ցուցակում հայտնված մեկ այլ ընկերության հետ փոխկապակցված էր։ Ի սկզբանե մեզ մոլորության մեջ են մտցրել։ Այդքան իրենց դարդը մի լացեք»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ խնդիրը աշխատանքներն առաջ տանելն է։