Երևան

Տուգանք՝ պատերին գովազդային թռուցիկներ փակցնելու դեպքում

Երևանի տարբեր փողոցների շենքերի, կառույցների պատերին պարբերաբար անօրինական թռուցիկներ են փակցվում:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար տուգանք է կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով: