Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջաններում մեկնարկել են ճանապարհների միջին նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Ժամանակի ընթացքում քայքայված ու վնասված փողոցներն ամբողջությամբ ասֆալտապատվում են: Ըստ հերթականության աշխատանքները կմեկնարկեն նաև մյուս վարչական շրջաններում։