Երևան

Արաբկիրում երևանցիները շուտով կունենան հանգստի նոր գոտի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Արաբկիրում համայնք-մասնավոր գործակցության շրջանակում երևանցիները շուտով կունենան հանգստի նոր գոտի։

«Երևանը քաղաք է մարդկանց համար և այն, որ բակերն ու այգիները պետք է ծառայեն բնակիչների հանգստին ու ժամանցին, մեր ծրագրի կարևորագույն կետերից է, որին անշեղորեն հետևում ենք։

Արաբկիրում համայնք-մասնավոր գործակցության շրջանակում երևանցիները շուտով կունենան հանգստի նոր գոտի՝ մարզահրապարակով, ամֆիթատրոնով ու ջրավազան-շատրվաններով։

Մերգելյանի այգու շինանարական աշխատանքները ընթացքի մեջ են, և առաջիկայում հանգստի գոտին երևանցիներին կներկայանա ամբողջովին վերափոխված ու ժամանակակից տեսք ստացած։

Բակային բարեկարգումներին զուգահեռ՝ հոգ ենք տարել նաև կենդանասերների մասին․ շահագործման ենք հանձնել շների զբոսանքի համար առանձնացված գոտի»,- գրել է նա ֆեյբսուքի իր էջում: