Երևան

Երևանում ավտոբուսների համար առանձնացված նոր գծեր կլինեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի ու Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի միջև համագործակցության ծրագրերով ուսումնասիրվել է Երևանի հասարակական տրանսպորտի երթուղային ցանցը:

Մշակվել են կարճաժամկետ ու երկարաժամկետ գործողությունների ծրագրեր՝ հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի ամբողջական երթուղիներ բացելու համար:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով նախագծման աշխատանքներն արդեն սկսվել են: 

Քաղաքապետը նշել է, որ պետք է սկսել հիմնական երթուղիներից, որոնցում տրանսպորտային ամենամեծ ծանրաբեռնվածությունն է նկատվում:

Այսպիսով՝ նախատեսվում է առանձնացված գծերով կապել 12 վարչական շրջանները, ինչի շնորհիվ հնարավոր կլինի մայրաքաղաքում հասարակական տրանսպորի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել: