Երևան

Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից

Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից, ինչպես նաև մանկական մեքենաներից: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Օրեր շարունակ Երևանի կենտրոնում շրջայցեր են իրականացվել, և տնտեսվարողները զգուշացվել են, որ գույքը տարածքից հեռացնեն, նրանցից ոմանք նաև տուգանվել են:

Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներից  վերջին օրերին հեռացվել է շուրջ 10 միավոր մարզական խաղային սարքավորում:

Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում, սակայն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքը բարեկարգելուց հետո դրանք նույնպես ամբողջությամբ կհեռացվեն: