Երևան

Տիգրան Ավինյանը ջութակահար Ավգուստին Հադելիխին պարգևատրել է քաղաքապետի ոսկե մեդալով

Աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը մայրաքաղաքում է ՝ այսօր «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես գալու նպատակով:

«Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ աշխարհահռչակ ջութակահարին պարգևատրել եմ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,- տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: