Երևան

Քաղաքապետը հանձնարարել է փոսալցման աշխատանքների մրցույթները սեղմ ժամկետներում հայտարարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել մայրաքաղաքում փոսալցման և միջին նորոգման աշխատանքներին։

Քաղաքապետը հանձնարարել է մրցույթները հայտարարել սեղմ ժամկետներում․ «Ճիշտ է եղանակն է շատ թույլ չի տալու մեծ ծավալի աշխատանքներ անել, բայց հնարավորինս սեղմ ժամկետներում անենք, որ վստահ լինենք՝ ունենք համապատասխան կապալառու, որը շինաշխատանքները կկարողանա ըստ պահանջի կատարել»,– ասել է նա։