Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվել է հունիսին մայրաքաղաքում անցկացված և անցկացվելիք մշակութային միջոցառումները։
Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը հայտնել է, որ այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Երևանի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը։
Հունիսի 12-ին վերանորոգումից հետո իր դռները կբացի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, թե քաղաքականության էական փոփոխություն կա․ «Քաղաքապետարանը շեշտը դնում է բարձրարժեք արվեստի, բարձրարժեք երաժշտության վրա, որի առաջարկը միգուցե բավարար չափով չի եղել։ Բալետային փառատոնը, սիմֆոնիկ փառատոնը, որ տեղի է ունենալու աշնանը, այդ քաղաքականության մաս է»։