Երևան

«Կասկադը Երևանի սիրտն է»․ Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կասկադը Երևանի սիրտն է՝ շատ ավելի կարևոր իր բոլոր ընկալումներով, գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Մեզանից յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի, թե ինչպիսի՞ն պետք է լինի այս համալիրի ավարտուն տեսքը:

Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած հայեցակարգային առաջարկն այսօր քննարկեցինք քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի անդամների հետ»,- հայտնել է քաղաքապետը: