Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումներն ու միասնական տրանսպորտային համակարգի ներդրման ուղղությամբ արվող աշխատանքները։
Ըստ քաղաքապետի՝ տրանսպորտային պարկը դեռ չի համալրվել, և հիմա այդ ուղղությամբ շարունակվում են աշխատանքները. «Առանց այս համալրման՝ մենք չենք կարող ասել, որ տրանսպորտային ցանցը պատրաստ ու ամբողջական է և պետք է բավարարի բոլորի պահանջներին։ Մենք ռեֆորմի պրոցեսում ենք»,- ասել է նա։
Ավինյանը խոսել է նաև կարմիր գծերի մասին՝ նշելով, որ սա ընդհանուր տրանսպորտային ցանցի բեռնաթափման մի մաս է, որն իր բաժին չափով ապահովել է։