Երևան

«Մեկուկես-երկու ամսում այդ հարցը կփակենք». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի փոսալցման աշխատանքներին․

«Հիմնական խնդիրը եղանակային պայմաններն էին։ Քննարկվում է՝ անել արագ, շտապ, հետո քանդվի՞, թե՞, այնուամենայնիվ, սպասել և չոր եղանակին անել։ Մենք որոշ դեպքերում, որտեղ անտանելի է եղել, փորձել ենք որոշակի լուծումներ տալ, բայց ծավալն ահռելի է. այս տարվա փոսերի ծավալն անհամեմատելի է որևէ այլ տարվա հետ, և դա հիմնականում եղանակային պայմանների պատճառով է»,- ասել է նա՝ հավելելով, որ 1,5-2 ամսվա ընթացքում այդ հարցը կփակվի։