Երևան

«Բյուջեի կատարողականն ամենաբարձրն է՝ վերջին մի քանի տարիները միասին վերցված». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պետբյուջեի մասը Երևանի քաղաքային բյուջեում գնալով նվազում է. 2023թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Մայրաքաղաքի սեփական եկամուտները հավաքագրվել են պլանավորվածից 13%  ավել, իսկ պետբյուջեից հատկացումները 4,8%-ով պակաս է եղել։ Նա ներկայացրել է Երևանում իրականացված աշխատանքները՝ նշելով, որ այն կապիտալ ծախսերի առումով աննախադեպ է եղել. «Բյուջեի փաստացի կատարողականը՝ թե թվային, թե քաղաքի կողմից իրականացված աշխատանքների ծավալի առումով, ամենաբարձրն է՝ վերջին մի քանի տարիները միասին վերցված»,- ասել է նա։

Ըստ քաղաքապետի՝ նորոգվել է շուրջ 180 բակային տարածք, 29 մանկապարտեզում կատարվել է կապիտալ բնույթի աշխատանքներ, 39 հասցեներում իրականացվել է կոյուղատար համակարգերի արդիականացման աշխատանքներ, փոխարինվել է 510 վերելակ, այս տարի էլ քաղաքային բյուջով նախատեսված է ևս 500 վերելակի փոխարինում. «Մինչև հաջորդ ավագանու ընտրություններ բոլոր հին վերելակները փոխարինված կլինեն»,- ասել է նա։ Ըստ քաղաքապետի՝ այս տարվա բյուջեով նախատեսված է ևս 171 հատ 8,5 մետրանոց ավտոբուսի ու 15 տրոլեյբուսի ձեռքբերում։