Երևան

«Մի փոքր անտրամաբանական երկար է տևում այս ընթացքը». քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Կոնդ թաղամասի վերակառուցման ծրագրին։ «Մի փոքր անտրամաբանական երկար է տևում այս ընթացքը»,- ասել է նա՝ անդրադառնալով մրցույթին։ Նա շեշտել է, որ չի կարող հասկանալ «անվերջանալի մրցույթների տրամաբանությունը»։

Ըստ քաղաքապետի, ավելի քան մեկ տարի է՝ 7 սուբյեկտ է ընտրվել, որ պետք է անցնի երկրորդ փուլ. «Շատ երկար է տևում այս երկրորդ փուլը, չասեմ, որ առաջին փուլն էլ էր անտրամաբանական շատ երկար։ Միգուցե այդքան աշխատանք կար անելու՝ ամեն մեկի մասով, բայց մենք չէինք ուզում վերջնական մանրամասն նախագիծ, այլ կոնցեպտուալ առաջարկ՝ որոշակի մակարդակով»։

Ըստ քաղաքապետի, յուրաքանչյուր հարց իրենց պատասխանատվության տակ է. «Եթե ստանում ենք առաջարկ, շատ ուրախ ենք, բոլոր գործընկերների հետ այդ առաջարկով կխոսենք։ Եթե չենք ստանում առաջարկ, միգուցե միջազգային գործընկերներին կխնդրենք տալ առաջարկ»։