Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվել է մայրաքաղաքում անցկացվելիք մշակութային միջոցառումներն ու փառատոնները։
«Հունիս ամիսը բավական խիտ է իրադարձություններով և հետաքրքիր միջոցառումներով, մասնավորապես, հենց այսօր երեկոյան կարող եք այցելել Թումոյի այգի և վայելել բալետային փառատոնի ներկայացումը»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երևանում հունիսի 2-5-ը մեկնարկել է բալետային մեգանախագիծը։
Հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ տեղի կունենա պատանի կոմպոզիտորների մրցույթը։
Հունիսի 10-ին Երևանի պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա։
Հունիսի 14-ին կլինի երաժշտական և արվեստի դպրոցների եզրափակիչ գալա համերգը։
Նաև հունիսի 6-8-ը կանցկացվեն գինու օրեր փառատոնը։