Երևան

«Պետական բյուջեով չենք ուզում, ուզում ենք մեր ֆինանսավորմամբ». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել մետրոյի՝ Սուրմալու առևտրի կենտրոնին հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագրին։

Դիտարկմանը, թե գնում էին տրամաբանությամբ, որ պետբյուջեից գումարներ են նախատեսված, Տիգրան Ավինյանն արձագանքել է. «Խնդրում եմ, մի րոպե։ Պետական բյուջեով չենք ուզում, ուզում ենք մեր ֆինանսավորմամբ և խնդրում եմ՝ շուտ անենք, էլ չի կարելի ձգել»։